Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելը հանգեցրեց հետագա ցեղասպանություններին․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News    

Թաթոյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ Այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի  կապակցությամբ իր ուղերձում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»,- ասել է Թաթոյանը: