Թոռնուհուդ ոտնահետքերը դրոշմվում են այն վայրում, որտեղ դու մի կերպ ես փրկվել. Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

«105 տարի անց մենք` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, այստեղ ենք: Դեռ պահում ենք ջահը և թույլ չենք տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկար.

«2015թ. Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա.

Թանկագին պապիկ,
Հուսով եմ, որ դու ինձ նայում ես երկնքից: Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր: Դու երբևէ կմտածեի՞ր՝ թոռնուհուդ ոտնահետքերը դրոշմվում են այն վայրում, որտեղ մեր ընտանիքի մեծ մասն է զոհվել է, ու դու մի կերպ ես փրկվել: Որպես ընտանիքի առաջին անդամ՝ ես արել եմ դա: Եվ ես խոստանում եմ պատմել քո պատմությունը: Գիտեմ, որ պատահականությամբ եմ այստեղ: Դու մայրիկին պատմել ես, որ թաքնվել ես մորաքրոջդ ավանդական զգեստի տակ, որն էլ փրկել է քեզ: 100 տարի է անցել. ես Վասպուրականի ավանդական զգեստով հպարտորեն կանգնած եմ քո ծննդավայրում: Անիրական է, որ մի այդպիսի զգեստ է փրկել քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը: Ես ինձ երբևէ այսքան կենդանի չեմ զգացել: Ես սիրում եմ քեզ պապիկ: Հանգչիր խաղաղությամբ»: