Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 1168 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 88192-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

իրան

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1168 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ վարակակիր է 88192-ը: Մահացածների թիվն ավելացել է 93-ով՝ ընդհանուր կազմելով 5574: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Ծանր վիճակում է 3121 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 399927 մարդ: Կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 1749 մարդ, վարակից վերականգնվածների ընդհանուր թիվը 66592 է: