Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։

«Հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Արմեն ՕՍՍ» ՍՊԸ, ք. Երևան, Մարգարյան 22/4.

2) Էլմիրա Միրզոյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 12/1.

3) «Մարինե Բաղդասարյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 16/1.

4) «Աիդա Հովհաննիսյան» Ա/Ձ, ք. Երևան, Աջափնյակ թաղամաս, Շինարարների 29/1

5) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Թոթովենց 14/1:

Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։