Թրամփի «Մեծ եղեռն» արտահայտությունը նպաստում է ժխտմանը. Ամերիկայի հայկական համագումար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

հայտարարություն

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ.

«Թրամփի օգտագործած «Մեծ եղեռն» արտահայտությունը նպաստում է ցեղասպանության ժխտմանը։ Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ Վարչակազմի հայտարարությունը չի համապատասխանում ազգային կոնսենսուսին, որն արտացոլված է Միացյալ Նահանգների Կոնգրեսի միանշանակ հաստատման մեջ և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են Ներկայացուցիչների պալատը, Սենատը, ինչպես նաև ԱՄՆ-ի 49 Նահանգներ»,- հայտարարել է հայկական համագումարի գործադիր տնօրենը: