ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Պահանջատիրությունը պետք է լինի հատուցում բոլոր իմաստներով։ Պետք է տեսնենք՝ ինչ ենք ուզում և ինչ կարող ենք պահանջել, կազմել ընդանուր կորուստների փաթեթը, ինչը նշված էր համահայկական հռչակագրում։ Կարևոր է ցույց տալ, որ այդ իրավունքներից չենք հրաժարվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Այնպես չէ, որ հատուցում ասվածը, եթե հաշվարկ ենք անում, անմիջապես կլինի, բայց ինչ-որ բան պետք է արվի։ Բայց թե ինչը կարող ենք պահանջել խաղաղ պայմաններում, դա էլ ուրիշ խնդիր է։ Կարևորը՝ մենք ամբողջական փաթեթն ունենանք։ Տարածքներ պահանջելը չի նշանակում, որ պատերազմ պետք է սկսվի, սակայն միջազգային իրավունքի համաձայն անհրաժետ է, որ մենք ցույց տանք, որ մեր այդ իրավունքից չենք հրաժարվել։ Որովհետեւ եթե անտարբեր լինես, ամենաքիչը ժամանակի ընթացքում կկորցնես քո այդ իրավունքը», - ասել է Մանոյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։