Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը․ Յուրի Ջորկաեֆը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը լուսանկար է հրապարակել եղբայրների հետ և կից գրել․

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որ հիշենք մեր նախնիներին, եւ լուսավորում Հայաստանի ապագան»: