Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 75 մարդ․ վարակման 81 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 81 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1677  է։ Ապաքինվել է  75 մարդ, բուժում շարունակում է ստանալ 846 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 803 մարդ։

Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 28  է։ 

Թեստերի ընդհանուր քանակը՝  17 հազար 342  է։