ԱՄՆ-ն 500 մլդ դոլար կտրամադրի տնտեսությունը խթանելուն. Թրամփն օրենք է ստորագրել. «Reuters»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

թրամփ

Սպիտակ տունը, հղում անելով ԱՄՆ նախագահին, հայտնում է, որ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում 500 միլիարդ դոլար կտրամադրվի ամերիկյան տնտեսությունը խթանելուն, գրում է «Reuters»-ը:

Ըստ աղբյուրի՝ 500 միլիարդից 321 միլիարդ դոլարը, կտրամադրվի փոքր բիզնեսի աջակցությանը, 75 միլիարդը՝ հիվանդանոցներին և առողջապահության համակարգին, 25 միլիարդը՝ կորոնավիրուսի թեստավորման ծրագրի ընդլայնմանը, իսկ 60 միլիարդը՝ արտակարգ իրավիճակներում բիզնեսը խթանելուն:

Նշենք, որ ԱՄՆ-ում, վերջին տվյալների համաձայն, վարակված է 926,284 մարդ, որից 52,241-ը մահացել է, 110,432-ը՝ ապաքինվել: