Opel Zafira-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

հասարակական

Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի հայտնի դարձած «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 36 CV 437 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։