«Քրտնաջան մարզումներ եմ անցկացնում». Թայսոնը որոշել է ռինգ վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

թայսոն

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ մի քանի բարեգործական մենամարտեր կանցկացնի, տեղեկացնում է ESPN-ը, փոխանցում է Armsport-ը:

«Քրտնաջան մարզումներ եմ անցկացնում: Ուզում եմ մարզավիճակս կարգի բերել, որ կարողանամ ռինգ դուրս գալ:

Բարեգործական մենամարտերի միջոցով ցանկանում եմ գումար նվիրաբերել աղքատ ընտանիքներին»,- ասել է Թայսոնը:

Հիշեցնենք, որ 53-ամյա մարզիկը վերջին մենամարտը անցկացրել է 2005 թվականին: