Իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել. Քիմ Քարդաշյանը՝ 1915-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

քիմ

Ամերիյան հեռուսաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանն Instagram-ի էջի Stories բաժնում գրառում է արել 1915 թվականի ցեղասպանության մասին և կից լուսանկարներ հրապարակել:

«Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նախօրեին էր, բայց ես հենց նոր տեսա այդ կադրերը», - գրել է Քիմ Քարդաշյանը, ապա լուսանկար հրապարակել՝ «սա աշխարհի քարտեզն է» կից գրառմամբ: 

1

Քիմ Քարդաշյանը ևս մեկ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Իսկ սա փոքրիկ Հայաստան է»: Հրապարակված լուսանկարում աշխարհի քարտեզի վրա կարմիրով նշված է Հայաստանը։ 

1

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը: Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։ Այնուհետև օսմանյան թուրքերը եկան կանանց և երեխաների հետևից»,-մեկ այլ գրառմամաբ 1915 թվականի դեպքերի մասին պատմել է Քիմ Քարդաշյանը:

1

Ամերիկյան հեռուստաաստղը հրապարակել է նաև «սարսափելի վավերագրական լուսանկար», որին կից գրում է. «Սրանք իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել։ 1917 թվականին արդեն սպանված է եղել 1,5 միլիոն հայ»։

1

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նաև Ադոլֆ Հիտլերի խոսքը, որը նա ասել է 1939 թվականին՝ Հոլոքոստից առաջ։ «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

1

Վերջում Քիմ Քարդաշյանը հրապարակել է նաև բաց երկնքում հայկական եռագույնով մի լուսանկար և կից գրել «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս ոչ մի ռասա, էթնիկ կամ կրոնական խումբ նման բան չապրի»:

1