Ես՝ законопослушный гражданин, ձեր դեսպանատունն ինչի՞ համար է.զանգում եմ, ասում եք՝ չգիտեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակվել, որում «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներից մեկը Հայաստան վերադառնալու խնդիրը քննարկում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցչի հետ:

Ըստ օդանավակայանում թռիչքի սպասող ՀՀ 27 քաղաքացիների՝ իրենք արդեն 5 օր է՝ սպասում են հայրենիք վերադարնալուն իրենց հերթին: Նրանք տեղեկություն ունեն, որ ապրիլի 27-ին դատարկ ինքնաթիռով Մոսկվայից թռիչք է իրականացնելու դեպի Երևան, սակայն եթե օդանավակայանի անձնակազմը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը, ապա ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից մերժում են:

Հրապարակված տեսանյութում օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացին ներկայացնում է ծագած խնդիրը ՌԴ դեսպանատան ներկայացուցչին և խնդրում լուծում տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: