Մակրոնն ու Թրամփը հայտարարել են ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

Մակրոն-Թրամփ

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու  Էմանուել Մակրոնը համակարծիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտության հարցում: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։

«Նախագահներ Թրամփն ու Մակրոնը համաձայնել են ԱՀԿ-ի բարեփոխման անհրաժեշտության հարցում»,- հայտնել է Դիրը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որն, ըստ նրա՝ ժամանակին չի հայտնել կորոնավիրուսի վարակի մասին, ինչպես նաև համաշխարհային հանրությանը չի հայտնել ճշմարտությունը։

Աշխարհում կորոնավիրուսակիրների թիվն անցել է 2 995 հազարը, մահացել է 207 000 մարդ: