Երկրում 1 խորհրդարան կա, եթե ընդունի Հայոց ցեղասպանությունը, մեր ցավը պիտի վերջանա. Փայլան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն ուղերձ է հղել հայերին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեսբուքյան էջից և անդրադարձել Թուրքիայի Մեջլիսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին:

«Երկրի մեկ հատ խորհրդարան կա, այն էլ Թուրքիայի խորհրդարանն է, եթե առերեսվի, ընդունի Հայոց ցեղասպանությունը, մեր ցավը պիտի վերջանա:

Հարգանքով եմ ոգեկոչում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր պիտի հիշենք Սևակ Բալըքչըին և մեր բոլոր կորուստները: Աստված իրենց հոգին լուսավորի»,-ասել է Փայլանը։