Անհայտ անձիք փորձում են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայփոստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

Հայփոստ

«Հայփոստին» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստից» ստացել են հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,-ասված է հաղորդագրությունում։