Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

արայիկ

«Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ուսումնական տարվա ավարտին:

«Մայիսին շարունակվելու է հեռավար կրթությունը։ Էս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, և նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կունենանք պահուստային օրեր, նույնիսկ հնարավոր է՝ պահուստային շաբաթ»։

Նախարարը նաև հավելել է, որ այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ուսումնական նյութը մարսել կամ հետ են ընկել, պահուստային օրերը ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել։