ԱԱԽ քարտուղարն Արցախում է, Բակո Սահակյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: