Արցախում վարակման կասկածով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

կորոնա

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, նրանց մոտ վարակը չի հաստատվել:  

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել է: 

Արցախի տեղեկատվական շտաբը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: