Վերջին շաբաթում քարաթափման դեպքերը, փլուզումներն ու սողանքներն ակտիվացել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

սողանք

7 օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 2 դեպք: ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում, խորհրդակցում է իրավասու պետական մարմինների հետ, կառավարությանը ներկայացնելու համար առաջարկությունների փաթեթ է մշակում: