Կառավարության սուբվենցիոն ծրագրով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան կհիմնանորոգվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

 

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում:

Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:
Նշենք նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցը: