Իսրայելի որոշ հյուրանոցների թույլատրել են հյուրերին ընդունել մայիսի 3-ից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

.

Իսրայելում ընթացիկ տարվա մայիսի 3-ից փոքր քոթեջներում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որոնք ունեն սենյակներ, որոնց մուտքերը առաջին հարկից են՝ կրկին կթույլատրվի հյուրեր ընդունել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են երկրի Զբոսաշրջության նախարարությունից։

Ապրիլի 27-ին Իսրայելում տեղի է ունեցել խորհրդակցություն երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, որտեղ քննարկվել է զբոսաշրջության վերսկսման հարցը: Դրա արդյունքում հավանության է արժանացել Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինի առաջարկը՝ ոլորտն աստիճանաբար աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ։ Որոշվել է նաև, որ առաջիկա օրերին Իսրայելի առողջապահության նախարարության հետ կմշակվի «Մանուշակագույն նշան» հատուկ ստանդարտը, որը հաստատում է կորոնավիրուսի պանդեմիայի գործողության ընթացքում հյուրանոցների և համարների շահագործման հնարավորությունը: Զբոսաշրջության ոլորտում գործունեությանը վերադառնալու հետագա քայլերը կախված կլինեն համաճարակաբանական իրավիճակից։