Այգեզարդում 18-ամյա 3 երիտասարդներ համագյուղացու բակից մոտոցիկլետ և գործիքներ են գողացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Ապրիլի 24-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնեց, որ Այգեզարդ գյուղի տներից մեկի բակից գողություն են արել։

Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը նշված տան բակում արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ցանկապատի դուռը և բակից գողացել մոտոցիկլետ և գործիքներ։ Տանտիրոջը պատճառվել էր շուրջ 200.000 դրամի վնաս։

Ոստիկանների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունն արագ բացահայտվեց։

Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն գյուղի 18-ամյա երեք երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանություն։

Երիտասարդները խոստովանել են կատարածն ու ներկայացրել գողոնը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։