Ավստրալիայի իշխանությունը բացել է լողափերը և ժամեր սահմանել այցելության համար. «Euronews»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ավստրալիա

«Euronews»-ը հայտնում է, որ Ավստրալիայի իշխանությունը որոշել է բացել լողափերը և կոնկրետ ժամեր սահմանել այցելության համար՝ 7-17:00:

Ըստ աղբյուրի՝ աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն:

Նշենք, որ Ավստրալիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Երկրում վարակկիրների ընդհանուր թիվը 6,731 է, որից 84-ը մահացել է, 5,626-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվն այս պահին 1,021 է, որից ծայրահեղ ծանր վիճալում է 42 մարդ:

Ըստ առողջապահության նախարարության՝ վերջին 1 օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: