Փրկարարները Հաղթանակի կամրջի վրա կանխել են 39-ամյա տղամարդու ինքնասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

կամուրջ

Ապրիլի 28-ին՝ ժամը 15:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ.-ի (ծնված 1981թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: