Երևանում ծառը հիմքից կոտրվել և ընկել է ցանկապատի ու գազատար խողովակի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News      

ծառ

Ապրիլի 27-ին, ժամը 19:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ցանկապատի և գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառը հիմքից կոտրվել և ընկել է ցանկապատի և գազատար խողովակի վրա՝ մասամբ փակելով ճամփեզրը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները: