Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա 144 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News      

ինքնաթիռ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUa.net-ը:

Կևի-Երևան-Կիև չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները:

Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման մեջ:

Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։