Աշակերտների գիտելիքները չեն վերականգնվի, տարին կփակվի առաջին կիսամյակի գնահատականներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ճիշտ մոտեցում չի համարում ԿԳՄՍ-ի որոշումը, ըստ որի՝ Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի, իսկ բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատականների հիման վրա։ Նախարարության բացատրությունը Բախշյանի համար համոզիչ չէ։ 

Նա ընդգծում է, որ հեռավար կրթությանը մասնակցած երեխաների ստացած գնահատականներն անտեսվում են, քանի որ իրենց տեղեկություններ են հասել, որ կան ուսուցիչներ, որոնք կորցրել են էլեկտրոնային գրանցման մատյաններում իրենց կատարած գնահատականները։

Բախշյանի խոսքով՝ զարմանալի է, որ 2010թ.-ից ներդրված հեռավար կրթության ծրագիրը դեռ կայացած չէ՝ թեպետ յուրքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացվել դրա վերաբերյալ։

Շարունակությունը՝ տեսանյութում։