Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News       

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է 34  մարդ, բուժում շարունակում է ստանալ 1000 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 900 մարդ։

Մահվան դեպք չի գրանցվել։ Մահացածների ընդհանուր թիվը 30 է։ 

Թեստերի ընդհանուր քանակը՝  20 հազար 189 է։