Էջմիածիում՝ տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

հրդ

Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 28-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակոբ Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:16-ին: Մասամբ այրվել է տանիքը (մոտ 100 քմ հատված):