Արծաթափայլ եղևնիները կգեղեցկացնեն Կենտրոն վարչական շրջանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

կանաչապատում

Երևանի Միսաք Մանուշյանի անվան զբոսայգին, որը գտնվում է գլխավոր պողոտայում՝ Կողբացի-Մաշտոց հատվածում, զարդարվել է 30 արծաթափայլ եղևնիով: Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Ապրիլի 29-ին կտնկվեն ևս 12-ը: Կանաչապատման համար նախատեսված ներկայիս բետոնապատ տարածքը քանդելուց հետո նախատեսված է տնկել ևս 20-ը: