Նյու Յորքի հարյուրավոր հրեաներ անտեսել են COVID-19-ն ու մասնակցել թաղման արարողության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

.

Նյու Յորքի հարյուրավոր հրեաներ, անտեսելով կորոնավիրուսը, մասնակցել են կորոնավիրուսից մահացած ռաբբիի հուղարկավորության արարողությանը: Նրանք ցրվել են քաղաքային ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, փոխանցում է New York Times-ը:

«Բացարձակապես անընդունելի բան է տեղի ունեցել այսօր երեկոյան Ուիլյամսբերգում: Մարդկանց հսկայական ամբոխ մասնակցել է հուղարկավորության արարողությանը: Երբ ես լսեցի այդ մասին, ինքս եկա համոզվելու, որ ամբոխը ցրված է։ Մենք չենք հանդուրժի նման բան, քանի դեռ պայքարում ենք կորոնավիրուսի դեմ,- նշել է քաղաքապետը:

Նա նաև հավելել է, որ ոստիկանությանը կարգադրել է ձերբակալել նրանց, ովքեր կրկին կպատրաստվեն նման մեծ խմբեր ստեղծել:

Ըստ Հոպկինսի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 մլն դեպք է գրանցվել: Մահացել է ավելի քան 58,3 հազար մարդ, որոնցից 17,7 հազարը՝ Նյու Յորքում: