Ծանր վիճակում եղած երևանցին հաղթահարել է COVID-19-ն ու դուրս գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

.

«Կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը»: Այս մասին հայտնում է Արտաշատի բժշկական կենտրոնը:

«Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը»,- հայտնում է կենտրոնը:

Պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված: