Գավառի դեպքն ինքնադատաստան է՝ «սամասուդ». Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Գավառի դեպքն ագրեսիայի ու ամենաթողության հետևանք է: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ տեղի ունեցածն ինքնադատաստան է՝ «սամասուդ»:

«Երբ «սամասուդի» մասին քաղաքական գործիչներն են խոսում, մարդիկ էլ ակամա մտածում են, որ իրենք էլ կարող են նույնկերպ վարվել: Հետևաբար պետք չէ ակնկալել, թե, օրինակ, ոստիկանապետի հրաժարականով ինչ-որ բան կփոխվի: Ոստիկանապետի հրաժարականով համակարգային խնդիրը չի լուծվի: Շատ խոր վիհի առջև ենք կանգնած՝ խոսում ենք, բայց չենք գործում»,- ընդգծեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։