Տղե՛րք, որոշեք՝ գողակա՞ն եք, քաղաքակա՞ն եք, թե «ֆռայեր» եք. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

«Քաղաքական գործիչ չեն դառնում միայն ԱԺ-ում լինելով․ մեր նորօրյա, ջահել քաղաքական գործիչները փորձի կարիք ունեն։ Մենք տեսել ենք շմայսեր, ալրաղացի լյովիկներ, բայց քաղաքական շրջանում բոլորն իմացել են, որ իրենք կրիմինալ են, ոչ թե քաղաքական գործիչ։ Երբ քաղաքական գործիչը փորձում է ինչ որ տղայական բաներ անել, դա չի ներվում։ Երբ քաղաքական գործիչ լինելով մտնում ես կրիմինալի բոստան, դա չի ներվում։ Տղե՛րք, որոշեք՝ գողական եք, քաղաքական եք, «ֆռայեր» եք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Կան դերասաններ, որ մնում են մի դերի տակ։ Ինձ թվում է՝ այս քաղաքական ուժը մնացել է հեղափոխության տակ։ Նախկին ասվածն արդեն երկու տարի է՝ չկա ու չի լինելու, թող չվախեցնեն։ Հայ ազգի արգանդը չորացե՞լ է, որ կա՛մ կրիմինալները լինեն, կա՛մ բույսերը»,-նշել է Քոչարյանը։ 

Քաղաքական տեխնոլոգի կարծիքով՝ ոստիկանապետը պետք է հրաժարական տա, որովհետև իր համար, նա ոստիկանապետ չէ, դիտորդ է։ Եվ առաջարկում է՝ իդենտիֆիկացնել Գավառի 500 ոստիկանների հեռախոսները և դատել նրանց։ Ըստ Քոչարյանի՝ պատգամավորներին լուրջ վերաբերել պետք չէ, իրենք չգիտեն՝ ինչ է կատարվում և մենք ունենք նաև արտաքին խնդիր, ինչի պատճառով կառավարությունը լուրջ խնդրների առաջ է կանգնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։