Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում 79-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դի

Ապրիլի 29-ին՝ ժամը 17:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Սամվել Տ.-ի (ծնված 1941 թ.) դին: