Ջրաշեն գյուղում վագոն-տնակ է այրվել է հրդեհը մարել է երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

աին

Ապրիլի 30-ին՝ ժամը 05:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։30-ին: Ամբողջությամբ այրվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող վագոն-տնակը (մոտ 21 քմ)։

1