Ապրիլի 28-ից անհետ կորած 30-ամյա Արմինե Խաչատրյանը վերադարձել է տուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը։

Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին՝ ժամը 02.30-ին, կինը վերադարձել է տուն։

Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: