Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի. Ավինյանի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ավինյան

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրին, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել. «Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի»: