Արարատի մարզի ջրային տարածքից առգրավվել են 15 կախովի ձկնորսական ցանց և որսորդական հրացան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

բնապահպանությանևընդերքիտեսչականմարմին

Վերջին երկու օրվա ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և Ռանչպար գյուղերին հարակից ջրային տարածքներից առգրավվել են ևս 15 հատ կախովի («էկրան») ձկնորսական ցանց և 1 որսորդական հրացան։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։