Վրաստանում COVID-19-ով վարակված երիտասարդ տղամարդուն վիրահատել են. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

վրաստան

Վախտանգ Բոճորիշվիլի անվան կլինիկայում երիտասարդ տղամարդուն, ով կորոնավիրուսով վարակված է, լեղապարկի վիրահատություն են կատարել:Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Կլինիկայի խորհրդի ղեկավար Մակա Սոլողաշվիլիի խոսքով, վիրահատությունը խիստ անհրաժեշտ է եղել: 

«Երեկ երիտասարդ տղամարդը, ով նաև կորոնավիրուս է ունեցել և 3-րդ շաբաթն է, ինչ բուժում է ստանում կլինիկայում, վիրահատվել է: Պացիենտի մոտ ցավեր էին սկսվել, իսկ օրվա ընթացքում վիճակը վատթարացել էր և անհրաժեշտ էր վիրահատել:

Մենք առանձին վիրահատարան ունենք, որտեղ վարակված պացիենտներին մեկուսացված վիրահատելու հնարավորություն կա: Նա իրեն լավ է զգում, վիճակը բավարար է»,- հայտարարել է Սոլողաշվիլին:

Նշենք, որ այս պահի դրությամբ Վրաստանում կորոանվիրուսով վարակվածների թիվը կազմում է 539: