Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պատգամավորական անձեռնմխելիությունից. գործը կքննի ՀՔԾ-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

արթուր.

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր. գործը միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասել է դատախազը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է՝ առաջինն ինքն է հարվածել, կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու:

Հարցին ի պատասխան՝ դատախազն ասել է, որ արարքների վերջնական գնահատականների համար կարծիքներ չի հնչեցնի, քանի որ կարող է կաշկանդել դատավարական սուբյեկտներին։