Ոստիկանությունը Ուրցալանջ գյուղի 46-ամյա բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ուրցալանջ գյուղի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 46-ամյա տղամարդու տունը՝ հայտնաբերելով գործարանային համարներով «ԻԺ» և «ՏՕԶ» տեսակի ապօրինի հրացաններ՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ Հայտնաբերված զենքերը առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։