Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

Մայիլյան Հարությունյան

Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։

Երկուստեք կարևորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը»։