Քննություն է տարվում՝ պարզելու Սաֆարյանի դստեր, փեսայի նկատմամբ բռնության դեպքի հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

սեդա

2020թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում  կատարված  առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը 2020թ. ապրիլի 28-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախաքննության ընթացքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: