42-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոն տեսակի 12 դեղահաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ապրիլի 24-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի Աճառյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 42-ամյա մի բնակչի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոն տեսակի 12 դեղահաբ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Երևանի 42-ամյա բնակիչը կալանավորված է։