Երևանի 42-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է մեթադոն տեսակի 12 դեղահաբ. նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News 

Ապրիլի 24-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի Աճառյան փողոցից ոստիկանություն բերման է ենթարկվել Երևանի 42-ամյա մի բնակչի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոն տեսակի 12 դեղահաբ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Երեւանի 42-ամյա բնակիչը կալանավորված է։