Երևանում «Mercedes»-ը մխրճվել է երթուղայինների կանգառի մեջ. կա 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

1

Մայիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմանում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են «Mercedes» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը: 

1

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ բախման արդյունքում «Mercedes»-ը մխրճվել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի մեջ, բախման պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը նաև գրում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Շաուրմայի» աշխատակիցները։