«Ռեյնեյրը» հուլիսից մոտ 3000 աշխատատեղ կկրճատի, կիջնեն նաև աշխատավարձերը. «The Guardian»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ավիա

«The Guardian» պարբերականը գրում է, որ Եվրոպայի խոշորագույն «Ռեյնեյրը» ավիաընկերությունը կորոնավիրուսի պայմաններում թռիչքների կրճատման հետևանքով նախատեսում է 3000 աշխատատեղ կրճատել, իսկ մյուս աշխատակիցների աշխատավարձն իջեցնել մեկ հինգերորդով: Կրճատումները հիմնականում կսկսվեն հուլիսից, կազդեն օդաչուներին և բորտուղեկցորդների վրա:

Ըստ աղբյուրի՝ «Ռեյնեյրը» ավիաընկերությունը առաջիկայում կհայտարարի նաև 100 միլիոն եվրոյի վնասի մասին: Ավելին, ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ ուղևորների, ինչպես նաև տոմսերի գների վերականգնում չի ակնկալվում:

Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ չի բացառվում, որ մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը ԵՄ-ում ընկերության մի շարք բազաներ փակվեն: