Կադիրովն առաջարկել է ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներից վերցնել ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքնամեկուսացման ռեժիմը խախտող բնակիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն է տեսնում։

Կադիրովն առաջարկում է է ռեժիմը խախտողներից վերցնել մեքենաները կամ նրանց ներգրավել փողոցների, հիվանդանոցների մաքրման աշխատանքներում:

«Եթե նրանք մեկ շաբաթ չեն կարողանում տանը նստել, մենք չենք կարող ռիսկի ենթարկել այլ մարդկանց կյանքերը»,- ասել է նա։